Բարեկամություն բիզնես կենտրոն
Ռուսաստանում խոշոր կառուցապատող հանդիսացող «Ստրոյմոնտաժ» ընկերությունը 2015թ. սկսեց ներդրումներ կատարել Հայաստանի անշարժ գույքի շուկայում:
Առաջին նախաձեռնություններից մեկը եղավ Հր. Քոչար 4 հասցեում գտնվող շենքում բիզնես կենտրոնի ստեղծումը, ինչի նպատակով շենքն ամբողջությամբ վերակառուցվեց և հարմարեցվեց բիզնես գաղափարին:
2016թ. դեկտեմբեր ամսին սկսվեց Հր. Քոչար փողոցին հարող տարածքում առևտրաժամանցային կենտրոնի շինարարությունը, ինչը ամբողջական կդարձնի բիզնես կենտրոնի գաղափարը՝ բարձրացնելով վերջինիս գրավչությունն ու շահավետությունը:
Բարեկամություն բիզնես կենտրոնը տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ, և ունենալով առաջնային դիրք, ապահովում և երաշխավորում է լավագույն պայմանները բիզնես գործունեության համար: Ընդարձակ ավտոհանգրվանը թե բակի կողմից, և թե Հր. Քոչար փողոցի կողմից, կարևոր պայմաններից մեկն է նմանատիպ կառույցների համար: Նախագծային ժամանակակից լուծումը նպաստում է մարդկանաց անխոչնդոտ անցուդարձը դեպի առևտրային և գրասենյակային տարածքներ:
Բարեկամություն բիզնես կենտրոնի հիմնական առավելություններն են՝
• Առաջնակարգ վայր՝ ամենաբանուկ տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Բարեկամություն մետրոյի հարևանությամբ,
• Վերանորոգված գրասենյակային տարածքներ՝ տեղակայված ութ հարկերի վրա,
• Առևրտրային ընդարձակ տարածքներ՝ Հր. Քոչար և Սունդուկյան փողոցներից մուտքի հնարավորությամբ,
• Ներքին ընդարձակ բակ՝ ավտոհանգրվանով,
• Երկու ավտոհանգրվան՝ Հր. Քոչար փողոցի կողմից,
• Երկու նոր վերելակ՝ գրասնեյակային շենքում, մեկը՝ առևտրաժամանցային կենտրոնում, յուրաքանչյուրը 1000 կգ տարողունակությամբ,
• Զարգացած ենթակառուցվածքներ,
• Սրճարան, լաունջ-բար, արագ սննդի կետ,
• Շուրջօրյա անվտանգության համակարգ,
• Շենքի արդյունավետ կառավարում: